Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի է համարում ահաբեկչության կանխման փաստը շինծու ներկայացնելու հանգամանքը

Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի է համարում ահաբեկչության կանխման փաստը շինծու 
ներկայացնելու հանգամանքը

ԳՅՈՒՄՐԻ, 29  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծիծաղելի է համարում ահաբեկչության կանխման փաստը որպես շինծու ներկայացնելու հանգամանքը: «Նոյեմբերի 25-ի դեպքը շինծու կամ հավատալ-չհավատալու դեպք չէ, մենք նպատակ չունենք որևէ մեկին անուն կպցնել: Ի սկզբանե իրենք են դրա մասին խոսել ու ասել, որ սա ենք ուզում անել, սա ենք ծրագրել, բայց սպասենք իրավապահ մարմիններին: 1999 թվականին էլ կար չէ՞ այդպիսի դեպք: Ես չեմ ցանկանում այդ դեպքի մասին այս պահին հայտարարություն անել, սպասենք իրավապահ մարմիններին, իրենք կասեն, ուղղակի թող քննությունն ավարտվի նոր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 29-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխաե տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներփամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ԱԱԾ-ն  նոյեմբերի 25-ին  երեկոյան քննչական գործողություններ է իրականացրել Գյումրու Ղորղանյան 83 տանը: Որոշ տեղեկությունների համաձայն տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին  թույլ չի տրվել ներս մտնել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: Ձերբակալվել է 21 անձ:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]