Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Փաշիկ Ալավերդյանը` աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթների մասին

Փաշիկ Ալավերդյանը` աշխարհի առաջնությունում մեր մարզիկների ելույթների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփում է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությունը:

«Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կատարեց իր առջև դրված խնդիրը: Մենք ձեռք բերեցինք Օլիմպիական խաղերի 5 ուղեգիր: Խնդիրն ամբողջությամբ կատարված է: Ամեն մրցումից հետո մարզիչներն ու մարզիկները նոր խնդիրների առջև են կանգնում, որոնց պետք է լուծում տալ, աշխատել դրանց վրա մինչև հաջորդ մրցումները: Այստեղ էլ տեսաք՝ խնդիրներ առաջացան Տիգրան Մարտիրոսյանի և Սիմոն Մարտիրոսյանի հետ: Ինչ վերաբերում է երիտասարդ Սիմոնին, պետք է մտածել՝ ինչպես անել, որ նա քաշ գցելուց հետո կարողանա ցույց տալ իր մարզումների ժամանակ բարձրացրած կիլոգրամները»,-«Արմենպրես»-ի Ալավերդյանի խոսքերը մեջ է բերում ՀԱՕԿ-ը: 

Աշխարհի առաջնությունում փոքր բրոնզե մեդալ են նվաճել Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (105+ կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]