Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետությունում իրականացվող ծրագրերը կապ չունեն սահմանադրական հանրաքվեի արդյունքների հետ

Հանրապետությունում իրականացվող ծրագրերը կապ չունեն սահմանադրական 
հանրաքվեի արդյունքների հետ

ԳՅՈՒՄՐԻ, 29  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանարապետությունում հետագայում իրականացվելիք ծրագրերը կապ չունեն սահմանադրական բարեփոխման հանարաքվեի արդյունքների հետ: Այս մասին  Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը: «Ոչ մի ծրագիր կախված չէ այո-ից կամ ոչ-ից: Մենք հիմա շարունակում ենք ծրագրերը և որևէ համայնքում, որևէ մարզում, այդ թվում նաև Շիրակում, չեն կարող արձանագրել, որ դա կապում ենք հանրաքվեի արդյունքների հետ, հակառակը, մենք հիմա ավելի ակտի ենք աշխատում ու ծրագրերն իրականացնում, քանի որ տարին ավարտում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավելեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը միաժամանակ նշեց, որ Շիրակում «այո»-ն դեկտեմբերի 6-ին 30 տոկոսից ոչ պակաս ձայներ կհավաքի: ՀՀ վարչապետը կարևորեց այն փաստը, որ ժողովուրդն ինքն է որոշելու, բայց դրա համար պետք է հանրությանը իրազեկել: «Կարևորը հանրությանը լավ իրազեկելն է, մնացածը թող մեր քաղաքացին որոշի: Եթե կորոշի, որ մնա գործող սահմանադրությունը, ապա մենք կհամակերպվենք և կաշխատենք»,-նշեց Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով ՀՀ կառավարության այն ջանքերը, որոնք ուղղված են Գյումրիում աշխատատեղեր ստեղծելուն:

«Կարևորը Գյումրիում աշխատատեղեր ստեղծելն է, որ մարդիկ մնան ու աշխատեն ու չլքեն Գյումրին: Եւ չլսելով այն բոլոր բացասական ու անհիմն  հորդորներն ու մեղադրանքները` մենք գնալու ենք առաջ, մեր երկիրը կառուցելու ենք: Մեր նպատակը դա է: Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, մեր հանրությանը ոչ թե ամբողջ օրը փնովել, այլ ուժերը համադրեն ու զարգացնեն ինչպես Գյումրին, այնպես էլ Հայաստանը»,-ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]