Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ժողովուրդն ինքն է իր որոշումը կայացնելու և ոչ մեկն այդ որոշման վրա չի բռնանալու. Հովիկ Աբրահամյան

Ժողովուրդն ինքն  է իր որոշումը կայացնելու և ոչ մեկն այդ որոշման վրա չի բռնանալու. 
Հովիկ Աբրահամյան

ԳՅՈՒՄՐԻ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովուրդը դեկտեմբերի 6-ին ինքն է իր որոշումը կայացնելու և ոչ մեկն այդ որոշման վրա չի բռնանալու: Այս մասին նոյեմբերի 29-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդհանուր առմամբ, խոսելով սահմանադրական փոփոխության հարաքվեի  ժամանակ «Այո»-ի հնարավորության մասին  վարչապետը այն բավարար գնահատեց: «Մեր «շանս»-ը գնահատում եմ բավարար, և թող ժողովուրդն ինքը որոշի: Մենք որևէ մեկին չենք բռնանում, այլ հակառակը, ես հորդորել եմ բոլորին՝ մեր գործընկերներին, մեր թիմին, պետական կառույցներին, որպեսզի գործեն օրենքի շրջանակներում և հանաքվեն անցնի օրենքի շրջանակներում: Մենք ավելի շատ ուշադրությունը դրա վրա ենք դարձնելու: Մենք «այո»-ին այո ենք ասում, «ոչ»-ին՝ ոչ, իսկ թե ինչ կորոշի ժողովուրդը՝ 1 շաբաթ մեզ համբերություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հովիկ Աբրահամյանը:

Խոսելով քարոզարշավի մասին՝ վարչապետը կարևորեց, որ այն ընթանա օրենքի սահմաններում: «Ես համոզված եմ, որ մեր ընտրողների մեծ մասն ասելու է այո այս բարեփոխմանը: Ես կարծում եմ, որ մենք մեր քարոզչությունը պետք է շարունակենք օրենքի սահմաններում և մարդկանց բացատրենք ու ներկայացնենք այս հնարաքվեի ամբողջ գաղափարը»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:

Արմենուհի Մխոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]