Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իսրայելը հայտնել է ռուսական ինքնաթիռի կողմից սահմանը պատահաբար խախտելու մասին

Իսրայելը հայտնել է ռուսական ինքնաթիռի կողմից սահմանը պատահաբար խախտելու 
մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաոլանը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ռուսական ավիախմբին պատկանող ինքնաթիռը սխալմամբ մտել է Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի տարածք և առանց որևէ միջադեպի վերադարձել է իր տարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նախարարի խոսքով, իրավիճակի կարգավորման նպատակով գործի է դրվել հաղորդակցությունների ալիքը, որը հաստատվել է երկու երկրների զինծառայողների միջև: «Փոքրիկ սխալմունք է եղել, և օդաչուն մոտ մեկ միլ մտել է մեր օդային տարածք: Նրա հետ անմիջապես կապ են հաստատել, և նա անմիջապես փոխել է ուղղությունն ու վերադարձել Սիրիա»,-հայտարարել է նախարարը: Նա, սակայն, չի հստակեցրել, թե երբ է արձանագրվել միջադեպը:

Ռուսական կողմը տեղի ունեցածի վերաբերյալ որևէ հայտարարությամբ առայժմ հանդես չի եկել:

Ավելի վաղ ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի և Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում անվտանգության ապահովման նպատակով վարժանքներ են իրականացնում և ձևավորել են «թեժ գիծ», որպեսզի միմյանց հաղորդեն թռիչքների իրականացման մանրամասները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]