Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լեոյի փողոցում փլուզվել է տներից մեկի պատը

Լեոյի փողոցում փլուզվել է տներից մեկի պատը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 29-ին` ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի տներից մեկի պատից քարեր են պոկվել և ընկել, առկա է պատի ամբողջական փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է Լեոյի փողոցի Ա. Ա.-ին պատկանող տան (կառուցվել է 1920-ական թթ.) արտաքին պատը (5 քմ). ամբողջությամբ փակվել է փողոցի երկու այլ տներ տանող միակ ճանապարհը:

Դեպքի վայրում են գտնվել Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]