Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գերմանիայի զինուժի ղեկավարությունը մտադիր է Սիրիա ուղարկել մոտ 1,2 հազար զինծառայող

Գերմանիայի զինուժի ղեկավարությունը մտադիր է Սիրիա ուղարկել մոտ 1,2 հազար 
զինծառայող

ԵՐԵՎԱՆ,  29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը մտադիր է մոտ 1,2 հազար զինծառայողների ներգրավել Սիրիայում իրականացվող գործողությանը, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիայի սատարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԳԴՀ-ի ԶՈւ-ի ներկայացուցիչ Ֆոլկեր Վիկերը:

«Ռազմական տեսանկյունից, ինքնաթիռների և նավերի սպասարկման համար կպահանջվի մոտ 1200 զինծառայող»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ, Սիրիայում իրականացվող գործողությունն ամենամասշտաբայինը կլինի ԳԴՀ-ի կողմից արտերկրում իրականացվող բոլոր գործողություններրի թվում: Ներկայում Գերմանիայի ՊՆ-ն վերլուծում է դրա մանրամասները:

Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից երեք շաբաթ անց Գերմանիայի կառավարությունը որոշել է արձագանքել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին միանալու Ֆրանսիայի նախագահի հորդորին: ԳԴՀ-ն մտադիր է Սիրիա ուղարկել «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ, ինչպես նաև այլ զինտեխնիկա: Վինկերի խոսքով, Գերմանիայի ԶՈւ-ն կարող է հատկացնել երկու «Տորնադո», որոնք կարող են տեղակայվել երկու տարբեր տարածքներում: «Այժմ մենք բանակցություններ ենք վարում Թուրքիայի և Հորդանանի հետ, որպեսզի դրանք տեղակայենք Ինջիռլիք և Ամմանե բազաներում»,-ասել է նա: 

Գերմանիայի զինուժի մասնակցությունը Սիրիայում իրականավցող գործողություններին այս պահին Վիկերն արդարացված է համարում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]