Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիան Հայաստանի հետ կշարունակի համագործակցությունը առողջապահության բնագավառում

Ճապոնիան Հայաստանի հետ կշարունակի համագործակցությունը առողջապահության 
բնագավառում

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի Հանրապետության հետ կշարունակի համագործակցությունը առողջապահության բնագավառում: Այս մասին հայտարարեց  ՀՀ-ում Ճապոնիայի թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին` նոյեմբերի 28-ին Ճամբարակ քաղաքի առողջապահական կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:«Ինձ համար հաճելի էր ներկա գտնվել Ճամբարակ քաղաքի Առողջության կենտրոնի բացման արարողությանը, որի կահավորման եւ վերազինման համար Ճապոնիայի կառավարությունը ներդրել է 115 հազար ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ սա հայ-ճապոնական համագործակցության հիմքն է, որը կունենա իր շարունակությունը: Անչափ կարեւորում եմ Ճամբարակի Առողջության կենտրոնի արդիականացման ծրագիրը եւ իմ երախտագիտությունն եմ հայտնում միջազգային ու տեղական բոլոր այն կառույցներին, որոնց համագործակցության արդյունքում Ճամբարակ քաղաքն ունեցավ արդի չափանիշներին համապատասխան առողջության կենտրոն», -հավաստեց դեսպանը:

Բժշկական կետրոնը վերակառուցվել է ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրերի շրջանակում: Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունն էլ դրամաշնորհ է տրամադրել World Vision բարեգործական կազմակերպությանը, որի շնորհիվ կենտրոնը ստացել է լրացուցիչ գույք և անհրաժեշտ սարքավորումներ:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]