Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բելգիայի Մոնս քաղաքի արվարձանում ոստիկանությունն անցկացնում է հակաահաբեկչական գործողություն. ԶԼՄ-ներ

Բելգիայի Մոնս քաղաքի արվարձանում ոստիկանությունն անցկացնում է 
հակաահաբեկչական գործողություն. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ անձ ձերբակալվել է նոյեմբերի 28-ին Բելգիայի հարավ-արևմուտքում գտնվող Մոնս քաղաքի Նիմի արվարձանում անցկացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում: Այս մասին հայտնել է «ԲելՌՏԼ» ռադիոկայանը: «Նիմիում հակաահաբեկչական գործողության ընթացքում կասկածյալն ավտոմեքենայով փորձել է անցնել ոստիկանական արգելափակոցները, որոնք տեղակայվել են ճանապարհի վրա: Ոստիկանությունը կարողացել է նրան ձերբակալել, նա վիրավորվել է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է ռադիոկայանը:

Ավելի վաղ ՌՏԼ հեռուստակայանը տեղեկացրել էր «Մոնսի մերձակայքում գտնվող Նիմի համայնքում խոշոր ոստիկանական գործողության մասին»: Ըստ հեռուստակայանի տեղեկատվության՝ հատուկ գործողությանը մասնակցում են տասնյակ ոստիկաններ:

Այժմ Բելգիայում որոնման մեջ են տասը զինված ծայրահեղականներ, որոնցից առնվազն երկուսն ուղիղ կապ ունեն նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին: Նոյեմբերի 14-ից ոստիկանությունն երկրով մեկ իրականացրել են ավելի քան 50 հակաահաբեկչական գործողություններ, որոնց ընթացքում ձերբակալվել է ավելի քան 40 մարդ: Նրանցից վեցը մնացել են կալանքի մեջ, իսկ մյուսներն ազատ են արձակվել հարցաքննությունից հետո:

Բելգիայում հակաահաբեկչական գործողությունների կենտրոնը Բրյուսելի Մոլենբեկ համյանքն է, որը նշանակալի չափով բնակեցված է Մարոկոյից ներգաղթածներով: Այստեղ էին ապրում Փարիզում ահաբեկչություն կատարած երկու մահապարտներ, ինչպես նաև ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբաուդ Աբդելհամիդը, որը վնասազերծվել է Փարիզի Սեն Դենի արվարձանում Ֆրանսիայի հատուկ ծառայությունների իրականացրած գործողության ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]