1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումները գոհացնում են «այո»-ի և չեն բավարարում «ոչ»-ի ճակատներին

 Սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկումները գոհացնում են «այո»-ի և 
չեն բավարարում «ոչ»-ի ճակատներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն ընթանում է բնականոն հունով: Եվ հանրությունը լայնորեն քննարկում է սահմանադրական փոփոխությունների հարցը: «Ամիսներ առաջ փոփոխության ենթարկելով հանրաքվեի մասին օրենքը, առաջին անգամ հավասար պայմաններ ստեղծեցինք «այո»-ի և «ոչ»-ի ճակատների համար։ Կարծես թե երկու կողմերն էլ հավասար օգտվում են քարոզարշավից և ներկայացնում իրենց տեսակետները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորը հորդորեց քաղաքական ուժերին հանրաքվեից հետո էլ գործել նույն կոռեկտությամբ և ճշտությամբ, որով քարոզարշավն է ընթանում: «Հորդորում եմ դեկտեմբերի 6-ը չդիտարկել որպես կենաց-մահու պայքար, դա համապետական ընտրություն է, և եթե ժողովուրդն ասի «այո», շատ լավ կլինի, քանի որ եղած խնդիրներն ավելի արագ կլուծվեն, իսկ եթե ասի «ոչ», ապա երկիրը չի քանդվի»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորի հետ համակարծիք չեն «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը և «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրանց գնահատմամբ` սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկումներ չեն ծավալվում: «Մարդիկ չեն հասկանում, թե ինչին են միտված փոփոխությունները, ի՞նչ և ինչո՞ւ են փոխում, արդյո՞ք պետության ներկայիս վիճակի մեղավորը գործող Սահմանադրությունն է»,- կարծիք հայտնեց Աղասի Ենոքյանը: Բանախոսի համոզմամբ` բնակչությունը չի վստահում իշխանություններին և իշխանությունների ձեռնարկած գործողությունները բացասաբար են ընդունվում հասարակության կողմից:

«Քաղաքական բանավեճը մտքի և փաստարկների վեճ է, հակառակ դեպքում ստացվում է երկու բանակների կռիվ»,- իր հերթին նկատեց Արամ Կարապետյանը:

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]