Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը կկայանան հաջորդ ամիս

«Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը կկայանան հաջորդ ամիս

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սևանի իշխան» ձկնարտադրական համալիրի բացումը կկայանա դեկտեմբերին: Համալիրի նպատակը Սևանա լճում Իշխանի պաշաների վերակագնումը և ձկնաբուծության վերականգնումն է: Համալիրի հիմնադիրը և միակ բաժնետերը ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Սևանի Իշխանի պաշաների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամն է: Ծրագրի առաջին փուլով նախատեսված է տարեկան 200 տոննա արտադրողականությամբ մանրաձկան գործարանի, 6-8 տոննա արտադրողականությամբ վերամշակման գործարանի կառուցում և այլն: Առաջին փուլի իրականացման համար պահանջվող ներդրումը կազմում է 8 միլիարդ դրամ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Էդուարդ Գևորգյանն ասաց, որ համալիրի բացումից հետո մտադիր են ձուկ արտահանել նաև Ռուսաստան և եվրոպական մի շարք այլ երկրներ: Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում կանգ չեն առնելու նախանշված մակարդակի վրա և մտադիր են ավելի զարգացնել ձկնարտադրությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]