Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիան իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել Ռուսաստան

Թուրքիան իր քաղաքացիներին հորդորում է չմեկնել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` հորդորելով իր երկրի քաղաքացիներին հետաձգել Ռուսաստան նախատեսվող այցերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարության մեջ մասնավորապես հորդորել է իր քաղաքացիներին այցելել Ռուսաստան միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում:

Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշում է կայացրելՌուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ներկայումս գործող առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին»,- ասել է Լավրովը: 

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորությանվրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4կմ հեռավորության վրա: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքումռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել էՌուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am