Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանը ցնցված է թուրք փաստաբանի սպանությամբ

Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպանը ցնցված է թուրք փաստաբանի սպանությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Թագավորության դեսպան Ռիչարդ Մուրը խստորեն դատապարտել է Դիարբեքիրի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչիի սպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մուրը համապատասխան գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ընկերոջս` Թահիր Էլչիի սպանության լուրից ցնցված և վշտացած եմ: Սպանվել է լավ ու քաջ մի մարդ: Նա երկար տարիների մարդու իրավունքների պաշտպան էր»,- նշել է Մուրը:

Էլչիի մահվան առնչությամբ խոսել է Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը` խստորեն դատապարտելով փաստաբանի դեմ իրականացված հարձակումը:

Թահիր էլչիի սպանության առնչությամբ խոսել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ասելով. «Էլչիի և զոհված ոստիկանի համար Աստծուց հոգու հանգստություն եմ խնդրում: Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան ճիշտ է ահաբեկչության դեմ պայքարելու հարցում Թուրքիայի վճռականությունը»:

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար, իրավաբան Թահիր Էլչին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչին հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել են և սկսել են կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել է Էլչինի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է: Զոհվել է նաև մեկ ոստիկան, իսկ երեք ոստիկան էլ վիրավորվել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]