Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի մի քանի քաղաք առաջիկայում կունենա արդիականացված բժշկական կենտրոն

Գեղարքունիքի մարզի մի քանի քաղաք առաջիկայում կունենա արդիականացված բժշկական 
կենտրոն

ԳԱՎԱՌ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա տարիներին Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի և Վարդենիս քաղաքները կունենան ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոններ: Այս մասին Ճամբարակի  առողջության կենտրոնի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Ճամբարակի առողջության կենտրոնը երկրորդ բուժհաստատությունն է Գեղարքունիքի մարզում, որը հիմնանորոգվում և արդիականացվում է Գավառ քաղաքի բժշկական կենտրոնից հետո: Հավաստիացնում եմ, որ այժմ ընթացքի մեջ են Սևան, Մարտունի քաղաքների բժշկական կենտրոնների և Վարդենիսի հիվանդանոցի արդիականացման հետ կապված նախագծման աշխատանքները: Մոտակա տարիների ընթացքում այս երեք քաղաքները ևս կունենան ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած բժշկական կենտրոններ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Մուրադյանը:

Նախարարը հույս հայտնեց նաև, որ Ճամբարակի նորաբաց առողջության կենտրոնում ներդրված բժշկական բարձրորակ ծառայությունները կնպաստեն, որպեսզի պատշաճ բուժում ստանալու համար ճամբարակցիները այն ստանան տեղում, այլ ոչ թե դիմեն մայրաքաղաքի բուժհաստատությունների օգնությանը: Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց նաև Ճամբարակի առողջության կենտրոնի արդիականացման ծրագրին մասնակցած տեղական և միջազգային կազմակերպությունների համագործակցված աշխատանքը: «Ծրագրի իրականացումը միջազգային և տեղական կազմակերպությունների համագործակցության փայլուն օրինակ է: Ծրագրի իրականացմանը մասնակցել են  ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակը, Համաշխարհային բանկը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, World Vision հայաստանյան կազմակերպությունը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, որոնց համագործակցությունը ստացվել է  արդյունավետ»,- ամփոփեց նախարարը:

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում առողջության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]