Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Արարատ»-ը հաղթեց «Ուլիս»-ին

 «Արարատ»-ը հաղթեց «Ուլիս»-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում կայացել է 15-րդ առաջին հանդիպումը` «Արարատ»-«Ուլիս» (3-1): «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Արարատ»-ին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել խաղի 12-րդ րոպեին: «Ուլիս»-ի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Հայկ Հունանյանը: Հանդիպման 40-րդ րոպեին «Արարատ»-ի կազմում հաշիվը կրկնապատկեց Գևորգ Նռանյանը: «Արարատ»-ը զարգացրեց հաջողությունը նաև երկրորդ կեսում: Խաղի 60-րդ րոպեին հաշիվը 3-0 դարձրեց Մհեր Սահակյանը: Խաղավերջին «Ուլիս»-ը կարողացավ խփել հեղինակության գնդակը: «Արարատ»-ի դարպասը գրավեց Վիգեն Ավետիսյանը: «Արարատ»-«Ուլիս» 3-1:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում նոյեմբերի 28-ին կկայանա նաև «Փյունիկ»-«Ալաշկերտ» հանդիպումը, իսկ մյուս խաղերը` «Շիրակ»-«Գանձասար-Կապան» և «Բանանց»-«Միկա», կկայանան նոյեմբերի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]