1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրք փաստաբան Թահիր Էլչիին սպանել են լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ

Թուրք փաստաբան Թահիր Էլչիին սպանել են լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի իրավաբանների միության ղեկավար, իրավաբան Թահիր Էլչին զոհվել է այդ տարածքում հնչած կրակոցներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում «Ակոս» պարբերականը:

Թուրքիայի ժամանակով 11.00-ին Թահիր Էլչին հայտարարություն անելիս է եղել, երբ անհայտ անձինք հայտնվել են և սկսել են կրակել: Փամփուշտներից մեկը դիպչել է Էլչիի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:

Զոհվել է նաև մեկ ոստիկան, իսկ երեք ոստիկան էլ վիրավորվել է:

Սպանությունից րոպեներ առաջ Սուրում Էլչին հավաքվածների ներկայությամբ ասել է. «Այս պատմական տարածքում, շատ քաղաքակրթությունների օրրանը դարձած, տունը դարձած այս հնագույն տարածքում այլևս չենք ուզում զենք, բախումներ ու գործողություններ: Թող պատերազմները, կռիվները, զենքերն այս տարածքից հեռու լինեն»:

Դիրաբեքիրի փաստաբանների միությունը կատարվածից հետո «Թվիթեր»-ում գրառում է կատարել` հայտնելով, որ Էլչիին մտադրված սպանել են:

Թահիր էլչիի սպանության առնչությամբ խոսել է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ասելով. «Էլչիի և զոհված ոստիկանի համար Աստծուց հոգու հանգստություն եմ խնդրում: Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան ճիշտ է ահաբեկչության դեմ պայքարելու հարցում Թուրքիայի վճռականությունը»:

2015 թվականի հոկտեմբերին Դիարբեքիրի իրավաբանների միության նախագահ Թահիր Էլչին ձերբակալվել էր հոկտեմբերի 14-ին  CNN Turk-ի հաղորդումներից մեկի ժամանակ հնչեցրած հետևյալ խոսքերի պատճառով. « Քրդական աշխատավորական կուսակությունը զինված քաղաքական շարժում է, որն ունի քաղաքական պահանջներ և շատ լուրջ աջակցություն, եթե անգամ նրա որոշ գործողություններ ահաբեկչական բնույթ են կրում»Այս ձերբակալությունը մեծ աղմուկ էր բարձրացրել երկրում: Էլչիի մոտ էին շտապել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանում փաստաբանական գրասենյակների ղեկավարներ, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորներ, Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը, ովքեր բոլորն էլ իրենց աջակցությունն էին հայտնել Էլչիին: Այս ձերբակալությունը սոցցանցերում տարբեր կազմակերպություններ ու օգտատերեր քննադատել էին` նշելով. «Թահիր Էլչին միայնակ չէ»: «Թահիր Էլչիի ձերբակալությունն անընդունելի է»,- «Թվիթեր»-ում գրել էր Թուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակը: Ավելի ուշ թուրք իրավաբանն ազատ էր արձակվել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]