Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գավառի թատրոնը կբացվի 2016 թվականից

Գավառի թատրոնը կբացվի 2016 թվականից

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի շենքի կառուցումը կավարտվի հաջորդ տարի, և նորակառույց շենքը հնարավորություն կունենա իր ներկայացումները ցուցադրել արվեստասեր հասարակությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Ղափանցյանն ասաց, որ արդեն 130 տարվա պատմություն ունեցող շենքն ավելի քան 55 տարի կիսավեր վիճակում է: Շինարարական աշխատանքները մեկնարկել են մի քանի տարի առաջ, և նախկին շենքի նախագծով կառուցվում է ժամանակակից հարմարություններով նոր շենք: Թատրոնը նախատեսված է 420 հանդիսատեսի համար:

Ներկայում բեմադրությունները տեղի են ունենում քաղաքի մշակույթի պալատում: Գեղարվեստական ղեկավարի փոխանցմամբ` թատրոնի գլխավոր ռեժիսորի հետ քննարկում է նաև հաջորդ տարվա բեմադրությունների ցանկը: Նախատեսվում է, որ թատրոնի շենքի բացմանը զուգահեռ 12 հոգանոց դերասանական խումբը կներկայացնի դրամատիկական որևէ ներկայացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]