Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անշարժ գույքի գործարքների թիվը սեպտեմբերի համեմատ աճել է 3.5 տոկոսով

 Անշարժ գույքի գործարքների թիվը սեպտեմբերի համեմատ աճել է 3.5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 16 հազար 60 գործարք, որոնց քանակը 2015 թվականի սեպտեմբերի համեմատ աճել է 3.5 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ՝ նվազել 17.6 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, գործարքների 36.8 տոկոսն իրականացվել է Երևանում։ Ինչ վերաբերում է մարզերին, գործարքների թվի ամենամեծ բաժինը Կոտայքի մարզին է՝ 11.9 տոկոս, ամենափոքրը՝ Վայոց Ձորինը՝ 2.2 տոկոս։

Գործարքների ընդհանուր թվի 29.9 տոկոսը վերաբերել է օտարմանը, 12.1 տոկոսն՝ առաջնային գրանցմանը, 12.5 տոկոսը՝ ժառանգությանը, 10.1 տոկոսը՝ գրավադրմանը, 3.8 տոկոսը՝ վարձակալությանը, ինչպես նաև՝ 31.6 տոկոսն այլ, մասնավորապես, սահմանափակումների պետական գրանցումներին։

2015 թվականի հոկտեմբերին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4 հազար 800 օտարման գործարքների 69.7 տոկոսը կազմել է առուվաճառքը, 29.2 տոկոսը` նվիրատվությունը և 1.1 տոկոսը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման գործարքի քանակի 37.6 տոկոսն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 42.1 տոկոսը բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ են։

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են 18.8 տոկոսով, իսկ 2014 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 2.8 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]