Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մահապարտ ահաբեկիչը Նիգերիայի հյուսիսում սպանել է ավելի քան 20 մարդու

Մահապարտ ահաբեկիչը Նիգերիայի հյուսիսում սպանել է ավելի քան 20 մարդու

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքի մոտ եղած մահապարտ ահաբեկչի հարձակումը հանգեցրել է 21 մահմեդական շիիթի մահվան: Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը`վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել են արևմտյան ԶԼՄ-ները: Ահաբեկիչը մոտեցել է կրոնական երթի մասնակիցներին և գործի է դրել պայթուցիկ սարքը:

BBC-ն հաղորդում է, որ պայթյունը տեղի է ունեցել Դակասոե գյուղում: Ոստիկանությունը դեռևս տեղեկություն չունի ահաբեկչության մեղավորի վերաբերյալ: Նախնական տվյալներով`ահաբեկչությանը կարող է ներգրավված լինել ծայրահեղական իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը:

Նշվում է, որ երթը, որն անցկացվում է ամեն տարի և տևում յոթ օր, շարունակվել է պայթյունից հետո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]