Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալել է բանաստեղծուհի Սոնա Վանին

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալել է բանաստեղծուհի Սոնա 
Վանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան նոյեմբերի 27-ին հյուրընկալել է ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, Սոնա Վանի հետ հանդիպմանը ներկայացվել է նրա բանաստեղծություններից կազմված բեմադրություն, որն ակադեմիայի ուսանողները պատրաստել էին պրոռեկտոր Կարինե Ոսկանյանի ղեկավարությամբ:

Ուսանողներն ընթերցել են բանաստեղծություններ Սոնա Վանի տարբեր ժողովածուներից, որոնց լրացրել է Է. Զորիկյանի հեղինակած երաժշտությունը:

Ներկաները հնարավորություն են ունեցել վայելելու Սոնա Վանի բանաստեղծությունները նաև դերասաններ Քնարիկ Զաքարյանի և Հայկ Սարգսյանի կատարմամբ: Բանաստեղծուհուն յուրօրինակ անակնկալ է մատուցել Համլետ Չոբանյանը, ով Սոնա Վանի բանաստեղծությունների ասելիքն է փոխանցել մնջախաղի միջոցով:

Ամփոփելով բեմադրությունը՝ ՃԿՊԱ պրոռեկտոր Կարինե Ոսկանյանը շնորհակալություն է հայտնել բանաստեղծուհուն՝ հրավերը չմերժելու համար:
«Կարդալով Սոնա Վանի բանաստեղծությունները՝ յուրաքանչյուրս վերհիշում ենք այն ամենը, ինչ թանկ էր մեզ համար, ինչ մենք սիրել ենք: Այսօրվա մեր հանդիպումը սիրո և բարության կոչ էր: Շատ կարևոր է ամեն օր և ամեն րոպե ջերմ ու սիրո խոսքեր ասել նրանց, ովքեր թանկ են մեզ: Համոզված եմ, որ այս հանդիպումից կհեռանաք՝ ինչ-որ թանկ բան ձեր սրտում տանելով»,-նշել է նա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և անակնկալի համար՝ բանաստեղծուհին նշել է. «Չկա կատարյալ զգացողություն, քան մեկ ուրիշին ձեռք մեկնելը, օգնելը: Շնորհակալ եմ ձեզանից, որ հիմնել եք այսպիսի հաստատություն, որտեղ կրթվում և կատարելագործվում են մարդկային կյանքեր փրկող անձինք»:

Սոնա Վանը հաջողություն է մաղթել ակադեմիայի ուսանողներին՝ խոսքն աավարտելով Անտուան Դը’Սենթ Էքզյուպերիի մտքերով.
«Ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը… Հաջողություն և ուժ ձեզ՝ ձեր աշխատանքում»:

«Մեր նպատակն է, որ ակադեմիայի յուրաքանչյուր ուսանող ունենա բարձր մարդկային արժեքներ: Համոզված ենք, որ դրանք ձևավորվում են այսպիսի հանդիպումներում»,-ասել է ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գնդապետ Համլետ Մաթևոսյանը

Միջոցառման հյուրերից` ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը բարձր է գնահատել ուսանողների մեկնաբանությունը:

Սոնա Վանն ամերիկահայ բանաստեղծուհի է: Արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալի: 2013թ. Սոնա Վանը հայապահպանության գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]