1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը փաստեր է ներկայացրել անվճար զանգվածային սքրինինգային ծրագրի մասին

Առողջապահական ԾԻԳ-ի տնօրենը փաստեր է ներկայացրել անվճար զանգվածային 
սքրինինգային ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Առողջապահական ԾԻԳ-ն իրականացնում է ազգաբնակչության համար անվճար զանգվածային սքրինինգային ծրագիր, որի շահառու է հանդիսանում հանրապետության 30-68 տարիքային խմբի բնակչությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանը։

-Պարոն Զուլոյան, Ծրագրերի իրականացման գրասենյակները երկար տարիներ է, ինչ տարբերզարգացման ծրագրեր են իրականացնում Հայաստանում: Հայտնի է, որ երբեմն տարաբնույթգնահատականներ են հնչում ծախսվող միջոցների արդյունավետության վերաբերյալ, վերջինըորոշ պատգամավորների ելույթներն էին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի արտահերթ նիստիընթացքում: Խնդրում եմ ներկայացնել Ձեր կարծիքը ԾԻԳ-երի գործունեության վերաբերյալ:

-Նախ և առաջ, կցանկանայի նշել, որ ծրագրերի իրականացման գրասենյակների ստեղծման նպատակն է եղել միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բարեփոխումների և զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացումը: Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով կարող եմ ասել, որ այն ստեղծվել է 1997թ.-ին, երբ նախկին խորհրդային առողջապահական համակարգը քայքայվել էր, իսկ նորը դեռ չէր ձևավորվել: Ուստի, խիստ անհրաժեշտություն էր առաջացել արագ հաղթահարել անցումային դժվարությունները և վերականգնել բժշկական ծառայությունների մատչելիությունը` ապահովելով ազգաբնակչության բժշկական սպասարկումն ինչպես առաջնային, այնպես էլ հիվանդանոցային օղակներում, քանի որ առողջապահական ծառայությունների պահանջարկը կրում է մշտական բնույթ և չի կարող հետաձգվել:

Այդ տարիների ընթացքում մենք արձանագրել ենք էական ձեռքբերումներ, մասնավորապես, Հայաստանն առաջիններից է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ հիմնադրվել է ընտանեկան բժշկության ինստիտուտը, և որը այսօր սպասարկում է երկրի ազգաբնակչության շուրջ 60 տոկոսը: Ծրագրերի շրջանակներում մասնագիտացել են շուրջ 3500 ընտանեկան բժիշկներ և բուժքույրեր: Մշակվել են ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների մատուցման 140-ից ավելի գործնական ուղեցույցեր: Կառուցվել, վերակառուցվել և հագեցվել են բժշկական սարքավորումների միօրինակ հավաքածուներով 170-ից ավելի համայքային բուժհաստատություններ:

-Լավ, իսկ ի՞նչ է կատարվել հիվանդանոցային ծառայությունների արդիականացմանուղղությամբ, քանի որ մամուլում, պարբերաբար, լուսաբանվում են անմխիթար վիճակումգտնվող հիվանդանոցներ, իսկ ազգաբնակչությունը դժգոհում է սպասարկման որակից:

-Ուշադրությունից զուրկ չի մնում նաև հիվանդանոցային օղակը: 2000-ական թվականների սկզբին Երևան քաղաքում ստեղծվել են հիվանդանոցային համալիրներ, իսկ մարզային օղակում ամբողջությամբ վերակառուցվել են 12 բազմապրոֆիլային, երկրորդային մակարդակի բժշկական ծառայություններ մատուցող բուժհաստատություններ, և նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ կառուցվել են 2 նոր բժշկական կենտրոններ` Գյումրիում և Մեղրիում:

Վերոնշյալ բոլոր բժշկական կենտրոնները հագեցվել են արդի, միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Գյումրիում ստեղծվել է սրտային ինվազիվ թերապիայի մարզային առաջին բաժանմունքը: Արմավիրում և Գավառում հիմնադրվել են հեմոդիալիզի ծառայությունները: Ընդլայնվել են էնդոսկոպիկ վիրաբուժական միջամտություններ իրականացնելու հնարավորությունները: Արդյունքում, ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք տեղում որակյալ, մատչելի և ժամանակակից ախտորոշիչ ու բուժական ծառայություններ են մատուցում շուրջ 800 հազար մարզային բնակչությանը` իրենց բնակավայրերին մոտ:

Ընդգծեմ, որ սահմանափակ ռեսուրսների առկայության պարագայում` առաջնահերթ արդիականացման ենթակա բժշկական հաստատությունները որոշելիս, ՀՀ կառավարությունը հաշվի է առնում հիվանդանոցի սահմաներձ լինելը, հեռավորությունը Երևան քաղաքից, սպասարկվող բնակչության թվաքանակը և մարզում այլ արդիականացված կենտրոնների առկայությունը:

-Իսկ ի՞նչ ծրագրեր են իրականացվում ներկայում:

- Մինչև ընթացիկ ծրագրերին անդրադառնալը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Առողջապահական ԾԻԳ-ի բոլոր նախկին տնօրեններին` Սուսաննա Հայրապետյանին, Սերգեյ Խաչատրյանին, Գուրգեն Դումանյանին, ինչպես նաև մեր թիմի անդամներին, որոնց արդյունավետ աշխատանքի և ստեղծած ներուժի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կյանքի կոչել ընթացիկ ծրագրերը:

Ներկայում, առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում, մենք իրականացնում ենք ազգաբնակչության համար անվճար զանգվածային սքրինինգային ծրագիր` ուղղված արգանդի պարանոցի քաղցկեղի, գերճնշման և շաքարային դիաբեթի վաղ հայտնաբերմանը: Ծրագրերի շահառու է հանդիսանում ՀՀ տարածքի 30-68 տարիքի ազգաբնակչությունը: Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացվել է ՊԱՊ թեստի ավելի քան 40 հազար, արյան մեջ գլյուկոզի քաղցի շուրջ 155 հազար և զարկերակային գերճնշման 220 հազար հետազոտություն:

Օգտվելով առիթից` ևս մեկ անգամ հորդորում եմ ակտիվորեն մասնակցել հետազոտություններին և կրկնում եմ, որ սքրինինգի շրջանակներում իրականացվող բոլոր հետազոտություններն անվճար են:

Այս պահին, ընթանում են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, որտեղ կտեղակայվի նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող` Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան:

Շարունակվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսված է 2016 թվականի առաջին կիսամյակում: Մեկնարկել են նաև Արտաշատի բժշկական կենտրոնի հիմնանորոգման և Սևան քաղաքում նոր հիվանդանոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացները:

-Փաստորեն, Առողջապահական ԾԻԳ-ի հիմնական գործառույթները մարզերում են, իսկ ինչպե՞սէ իրականացվում համագործակցությունը մարզային և ՏԻՄ կառույցների հետ և ավելիարդյունավետ չի լինի արդյոք միջոցները տրամադրել մարզերին:

-Սկզբունքորեն դեմ չլինելով մարզային և ՏԻՄ կառույցների անմիջական ընդգրկվածությունը ծրագրերի իրականացման գործընթացում ավելացնելու առաջարկին` պետք է նկատեմ, որ ցանկացած բարեփոխման կամ զարգացման ծրագրի իրականացումը պահանջում է լրջագույն մարդկային և գիտական ներուժ, քանի որ ԾԻԳ-երի կողմից իրականացվող ծրագրերը հաճախ նորարական և բացառիկ են մեր հանրապետության համար, և այն պոտենցիալը, որը եղել է խորհրդային տարիներին, ներկայում գրեթե սպառվել է, ինչպես նաև այդ տարիներին մշակված նորմատիվային փաստաթղթերը հնացել են և չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին:

Առողջապահական ԾԻԳ-ի օրինակով նշեմ, որ վերոնշյալ` Ոսկրածուծի փոխպատվաստման և բարձր դոզային քիմիաթերապիայի բաժանմունքն ու ցողունային բջիջների լաբորատորիան և Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնը գերժամանակակից կառույցներ են, որոնց ստեղծման փորձը մինչև այժմ չի եղել Հայաստանում:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում մարզային կառույցներում աշխատող անձանց որպեսխորհրդատու ներգրավվելուն և, առհասարակ, խորհրդատվության անհրաժեշտությանը:

-Մեր բոլոր մարզային ծրագրերն իրականացնելիս մենք սերտորեն համագործակցում ենք ինչպես մարզային և համայնքային կառույցների, այնպես էլ շահառուների հետ, որի հետևանքով ստանում ենք առավելագույն արդյունք: Ինչ վերաբերվում է խորհրդատվությանը, ապա դրա մեջ ներառված է, օրինակ, նաև շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, հեղինակային և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացումը, առանց որի օրենսդրությունն արգելում է իրականացնել շինարարություն:

-Ձեր կարծիքը պետության վարկային բեռի ավելացման վերաբերյալ:

-Ես կխոսեմ առողջապահական ծրագրերի վերաբերյալ: Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բազմաթիվ հետազոտություններով ապացուցվել է. չնայած նրան, որ առողջապահական կազմակերպությունների ենթակառուցվածքների որակի բարելավումը պայմանավորված է զգալի ներդրումներով, սակայն դրա չիրականացումը ավելի թանկ է նստում պետության վրա՝ վաղ մահացության, բարձր հիվանդացության, հաշմանդամության ցուցանիշների բարձրացման պատճառով: Ցավոք, մեր մարզերում դեռ կան քայքայված ենթակառուցվածքներով հիվանդանոցներ՝ հագեցած 30-35 տարվա մաշվածության սարքավորումներով: Ակնհայտ է, որ այդպիսի պայմաններում արդյունավետ բուժում չի կարող իրականացվել: Ուստի, եթե հիմա այդ ներդրումները չլինեն, ապա անհրաժեշտություն կառաջանա այն անելու հաջորդ սերունդների կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]