Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լավրովը պատմել է սիրիա-թուրքական սահմանը փակելու ծրագրի մասին

Լավրովը պատմել է սիրիա-թուրքական սահմանը փակելու ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք-սիրիական սահմանը փակելը մեծապես կօգնի լուծել Սիրիայում ահաբեկչության հետ կապված խնդիրը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Նա (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը) առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել, որպեսզի փակվի Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը»,- ավելացրել է նա:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` «պաշտոնական Մոսկվան այդ նախաձեռնությունն ակտիվորեն պաշտպանում է և բաց է նրա համար, որպեսզի համաձայնեցվեն գործնական քայլերը, իհարկե, սիրիական կառավարության հետ փոխգործակցությամբ»:  

Ֆրանսիայի նախագահ Օլանդը նոյեմբերի 26-ին Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսքը գնացել է ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը կոորդինացնելու և «Իսլամական պետության» դեմ գործողություններ իրականացնելու մասին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]