Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանն արժանացել է «Ակադեմիական ասպետ» շքանշանի

Արմեն Աշոտյանն արժանացել է «Ակադեմիական ասպետ» շքանշանի

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական կրթական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու, Հայաստանում ֆրանսերենի տարածմանն աջակցելու նպատակով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արժանացել է ֆրանսիական «Ակադեմիական ասպետ» շքանշանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` պարգեւը նախարարին հանձնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն: Վերջինս, կարեւորելով Աշոտյանի դերակատարումը ինչպես հայ-ֆրանսիական կրթական հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման գործում, շեշտել է հատկապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գործունեությունն ու Երեւանի 119 միջնակարգ դպրոցի դերակատարումը:

Դեսպանը նաեւ շեշտել է, որ Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարությունում երեք նախարարներից մեկն է, ով սահուն խոսում է ֆրանսերեն ու նաեւ իր ուսումը ստացել է Մարսելում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար` Արմեն Աշոտյանն ասել է, որ ապագա ծրագրերը Ֆրանսիայի դեսպանատան հետ շատ են եւ նա հույս ունի, որ բոլոր նախաձեռնություններում կողմերը կարձանագրեն հաջողություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]