Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱՆ-ի և ԵԿՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԱՆ-ի և ԵԿՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  դրա շրջանակում Արդարադատության նախարարությունը հնարավորինս կաջակցի այն նախաձեռնություններին,  որոնք ուղղված են հայրենիքի պաշտպաններին օրենսդրությամբ տրամադրվող երաշխիքների վերլուծությանը և դրանց հետագա կատարելագործմանը: Բացի իրավական և օրենսդրական բաղադրիչը՝ կիրականացվեն համատեղ այնպիսի ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն ԵԿՄ «Պատանի երկրապահ»  և «Երիտասարդ երկրապահ» ակումբների անդամները:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կարևորել է փոխգործակցության այսօրինակ ձևաչափը և նշել, որ սրանով պետական մարմին-հասարակական կազմակերպություն շղթան մտնում է համագործակցության որակական նոր փուլ, խթանում հարաբերությունների զարգացման իրավական բաղադրիչը՝ ամրապնդելով պետություն-քաղաքացիական հասարակություն կապը:

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է ներկաներին հուշագրի ստորագրման կապակցությամբ և նշել, որ դրանով կնպաստեն եռասերունդ երկրապահների իրավագիտակցության բարձրացմանը՝ ի շահ մեր հասարակության ու պետության: Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ՀՀ և ԼՂՀ անկախության  24-րդ տարեդարձի կապակցությամբ, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին պարգևատրել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:

Այնուհետև նախարարը ԵԿՄ վարչության նախագահի ուղեկցությամբ շրջայց է կատարել ԵԿՄ վարչությունում, ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրուն և այցելել Երկրապահի թանգարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]