Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջերմոցի կառուցման և շահագործման մասին նոր ձեռնարկ է ներկայացվել

 Ջերմոցի կառուցման և շահագործման մասին նոր ձեռնարկ է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ջերմոցային տնտեսություններ. կառուցման, շահագործման և մշակության հիմունքներ» ձեռնարկն առաջին անգամ ներկայացվել է նոյեմբերի 27-ին: Ձեռնարկը ստեղծվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի շրջանակում։ Այն մշակել է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ից, ձեռնարկը պարունակում է տեղեկատվություն ջերմոցների կառուցման, շահագործման և մշակության վերաբերյալ` տեխնիկական, տեխնոլոգիական և տնտեսական ուղղություններով: Ձեռնարկը սկսնակ ֆերմերներին և գյուղատնտեսական ոլորտի գործարարներին հնարավորություն կտա պատկերացում կազմել ջերմոցային տնտեսությունների հիմնադրման և շահագործման համար անհրաժեշտ պայմանների, քայլերի և միջոցների վերաբերյալ:

Այն հայերենով ներկայացվող առաջին ձեռնարկն է, որում ընթերցողին է ներկայացվում ամբողջական տեղեկատվություն և կիրառական գիտելիքներ ջերմոցային տնտեսությունների կառուցման, շահագործման և տարբեր բույսերի մշակության վերաբերյալ:  Ձեռնարկն օգտագործողներն իրենց ներդրումը կունենան գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղերի և հավելյալ եկամուտների աղբյուրների ստեղծման գործում:  Այն նախատեսված է ինչպես ջերմոցային տնտեսությունների ոլորտում փորձառուների, այնպես էլ սկսնակների համար: Ձեռնարկը կարող է օգտակար լինել ուսանողների, դասախոսների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ջերմոցային տնտեսությունների հիմնադրմամբ: 

Առաջին բաժինն անդրադառնում է ջերմոցային տնտեսությունների տեխնիկական բնութագրերին և հիմնադրման անհրաժեշտ քայլերին: Ներկայացված են ջերմոցների ձևերն ու տեսակները` ելնելով տարբեր հատկանիշներից` տեղանքի ընտրությունը և ջերմոցի ճիշտ տեղակայումը, ջերմոցների կառուցվածքի առանձնահատկությունները և կառուցման համար անհրաժեշտ նյութերը: Երկրորդ բաժինը նվիրված է ջերմոցների կառուցվածքին և հարակից համակարգերին: Քննարկվում են ջերմոցների կմախքի կառուցման և պոլիէթիլենային ծածկի ամրացման գործընթացները, ինչպես նաև ներկայացվում են և արդյունավետության տեսանկյունից նկարագրվում օդափոխության, ջեռուցման, լուսավորության, ոռոգման և հենակապային համակարգերը: Երրորդ բաժինը նվիրված է ջերմոցային պայմաններում բանջարային մշակաբույսերի աճեցմանը և խնամքին: 

 Գրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի  է «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքերում: 

2013 թ. օգոստոսից  Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են համայնքային զարգացման մեծ փորձ ունեցող «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD), Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և գործարար խորհրդատվություն իրականացնող «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]