1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մոսկվայում Լազարյան ընտանիքին նվիրված միջոցառում է անցկացվել

 Մոսկվայում Լազարյան ընտանիքին նվիրված միջոցառում է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լազարյանների տան հիմնադրման 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում նոյեմբերի 26-ին Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման և հոգեհանգստի պատարագի արարողություն` ի հիշատակ Լազարյաններ տոհմի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս տարի լրանում է նաև Լազարյաններ ընտանիքի հովանավորմամբ կառուցված Մոսկվայի «Սուրբ Հարություն» եկեղեցու 200-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, «Ռուսաստանի հայերի միություն» և «Հայ-ռուսական համագործակցություն» հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, «Վերածնունդ» կիրակնօրյա դպրոցի և Մոսկվայի թիվ 2042 հանրակրթարանի աշակերտներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]