Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ստեփանակերտ»-ը դարձավ բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

«Ստեփանակերտ»-ը դարձավ բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

 ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն դարձավ «Ստեփանակերտ» թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Խաղային վերջին օրը «Ստեփանակերտ»-ը հաղթեց ԽՄՕՄՄ-ին 50-26 հաշվով: 22-38 հաշվով «Գյումրի»-ն զիջեց «Գրանդ Սպորտ»-ին, իսկ «Նաիրի»-«Էրեբուն» հանդիպումն ավարտվեց 42-60 հաշվով:

Շրջանաձև մրցակարգով անցկացվող առաջնությունում 5 խաղերից 5 հաղթանակ տոնեց «Ստեփանակերտ»-ը (10 միավոր):  9 միավորով երկրորդ տեղում է «Գրանդ Սպորտ»-ը, իսկ եռյակը եզրափակում է «Էրեբուն»-ին:

Բասկետբոլի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին, մրցաշարին մասնակցում էին 6 թիմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]