Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շառլ Ազնավուրը հստակեցրել է Ամստերդամում կայանալիք համերգների ժամկետները

Շառլ Ազնավուրը հստակեցրել է Ամստերդամում կայանալիք համերգների ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հայտնել է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք երկու համերգների նոր ժամկետները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, համերգները տեղի կունենան 2016 թվականի հունվարի 21-ին և 23-ին Heineken Music Hall-ում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք իր երկու համերգները: Ազնավուրը Ամստերդամում պետք է ելույթ ունենար նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 9-ին:

Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ նա ստամոքսի սուր ցավեր և աղիքային վարակ ունի:

«Պարոն Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: Նա մի փոքր վատառողջ էր, բայց ոչ մի լուրջ բան: Նա արդեն պատրաստ է շարունակել իր աշխատանքը.սա լավագույն նշանն է: Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար»,- «Արմենպրես»-ի` երգչի առողջական վիճակին առնչվող հարցին ավելի վաղ պատասխանել էր Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը:

Նշանավոր ֆրանսահայ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը: Լեգենդար երգիչը հոկտեմբերի 10-ին  համերգով հանդես է եկել Հայաստանում, այցի ընթացքում եղել տարբեր վայրերում և հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]