Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ և արաբ դերասանները մեկ բեմում հանդես են եկել Ցեղասպանության տարելիցին նվիրված ներկայացմամբ

Հայ և արաբ դերասանները մեկ բեմում հանդես են եկել Ցեղասպանության տարելիցին նվիրված 
ներկայացմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նոյեմբերի 26-ին Իրաքի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) և Հայ երկսեռ երիտասարդական միության (ՀԵԵՄ) համատեղ ջանքերով Բաղդադի ՀԵԵՄ սրահում տեղի է ունեցել Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով «Հայոց ցեղասպանությունը դատարանի առջև» խորագրով արաբերեն բեմադրությունը, որում ներգրավված են եղել ազգությամբ հայ և արաբ սիրողական դերասաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, բեմադրությունն արաբ և հայ հանդիսականների կողմից ընդունվել է մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ: Միջոցառմանը ներկա են եղել Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Իրաքի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, քրիստոնյա համայնքների առաջնորդներ, իսկ միջոցառումը լուսաբանվել է տեղական լրատվական միջոցներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]