1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասնագետները կուսումնասիրեն Գեղարքունիքի Այգուտ համայքնում սողանքների առաջացման պատճառները

Մասնագետները կուսումնասիրեն Գեղարքունիքի Այգուտ համայքնում սողանքների առաջացման 
պատճառները

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի բնակիչներին  շարունակում  են անհանգստացնել սողանքները, թեեւ վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված աջակցության շնորհիվ սողանքների պատճառած վնասների դիմաց փոխհատուցվել է 87 ընտանիքի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Այգուտի գյուղապետ Մխիթար Կարապետյանը, արդեն մի թաղամասում` մոտ 40 առանձնատների շրջակայքով մեկ, նկատվում են սողանքային երեւույթներ, որոնք կարող են վթարային վիճակի հասցնել բնակարանները եւ այլ կարգի շինությունները:

«Մենք ավելի շատ հակված ենք սողանքային երեւույթների ուսումնասիրությանն ու կանխարգելման միջոցառումներին, քան թե փոխհատուցման տրամադրմանը, որի արդյունքում շատ ընտանիքներ այլ բնակության վայրեր են ընտրել` նոսրացնելով մեր գյուղի բնակչության թիվն ու հետագա աճի հնարավորությունները: Մեր կարծիքով, նոր սողանքի օջախը գոյանում է գյուղի վերեւում գտնվող բարձրադիր լճի ջրերի ներքին հոսքերից կամ ստորերկրյա ջրերի հոսքից:

Մասնագիտական ուսումնասիրություն կատարելու համար խնդրանքով դիմել ենք Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, ով դրական պատասխան  է տվել: Գյուղի համար առավել անելանելի վիճակ կստեղծվի, եթե խորանան նկատվող սողանքները»,-նշեց գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]