Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օրենքի կիրառման հարցում արձանագրվել է դրական դինամիկա. Ռուբեն Մելիքյան

Օրենքի կիրառման հարցում արձանագրվել է դրական դինամիկա. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների նախագծում քրեադատավարական ոլորտում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման նոր կառուցակարգեր են նախատեսված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում հայտնեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

 «Սահմանադրական փոփոխություններում հենց քրեադատավարական ոլորտին վերաբերող նորարարությունները բավական շատ են: Օրինակ` անձի ազատության իրավունքի հետ կապված նորարարությունները, որոնք նոր հնարավորություններ են ընձեռում երաշխավորել անձի ազատության իրավունքի սահմանափակումը նախաքննության սկզբնական փուլում, ինչը գործող օրենսդրությամբ չի նախատեսված»,-նշեց նա` հավելելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծում քրեադատավարության ոլորտին վերաբերող դրույթներին որպես  մասնագետ շատ դրական է վերաբերում:

Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած քրեական դատավարությանը վերաբերող նոր իրավակարգավորումների մասնագիտական քննարկման անհրաժեշտությունից ելնելով` Արդարադատության ակադեմիան կազմակերպեց «Քրեական արդարադատության ոլորտում մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման նոր կառուցակարգերը՝ ըստ Սահմանադրության փոփոխությունների նախագծի» խորագրով կլոր սեղան-քննարկում: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ դատական համակարգի, ՀՀ դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ քննչական մարմինների, փաստաբանական համայնքի ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ:

Անդրադառնալով օրենքների իրավակիրառության հետ կապված խնդիրներին`Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ այդ խնդիրը առկա է բոլոր երկրներում: «Իրավակիրառության խնդիրները դիտարկելիս պետք է հիշենք, որ ունենք երկու հարթություն` կանոններ և դրանց կիրառումը: Օրենքի կիրառման հետ կապված խնդիրների հարցում մենք արձանագրել ենք դրական դինամիկա, ինչը շատ կարևոր է: Բոլորիս կարևոր գործառույթն է, որպեսզի մեր օրենսդրական լիազորությունների շրջանակում նպաստենք այդ խնդիրների լուծմանը, որպեսզի իրավակիրառումը լինի արդյունավետ»,- հայտնեց Մելիքյանը` նկատելով, որ Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում անձի ձերբակալման իրավաչափությունը դառնալու է դատական վերահսկողության առարկա:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կկայանա դեկտեմբերի 6-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am