Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի բնակչության 65 տոկոսն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի կողմից ավիահարվածների իրականացումը. սոցհարցում

Հայաստանի բնակչության 65 տոկոսն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի կողմից 
ավիահարվածների իրականացումը. սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակչության 65 տոկոսը դրական է գնահատում Ռուսաստանի գործողությունները և ավիահարվածները Սիրիայի տարածքում:  Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով հոկտեմբերի 23-31-ը հանրապետությունում իրականացրած հետազոտության տվյալները: «Սիրիայում ռուսական ավիահարվածների վերաբերյալ ՀՀ բնակչության արձագանքը» թեմայով  հարցմանը մասնակցել է  1104 մարդ, ﬔթոդը՝ դեմ առ դեմ հարցումներն են եղել, իսկ ընտրանքը՝ ներկայացուցչական ընտրանք՝ ըստ սեռի, տարիքի և բնակության վայրի: Ընտրանքի սխալն ընտրվել է ±3 տոկոս: «Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազﬕ մասին տեղյակ է եղել հարցվողների 92 տոկոսը: Հարցին ոչ է պատասխանել մոտ 7 տոկոսը, իսկ 0.4- տոկոսը, դժվարացել է պատասխանել: Հարցվածների 39 տոկոսը լիովին դրական է գնահատել սեպտեմբերի 30‐ից Սիրիայում Իսլամական պետության գրոհայինների դիրքերի վրա Ռուսաստանի կողմից իրականացվող կետային ավիահարվածները: 27 տոկոսը դրական, իսկ 22 տոկոսը բացասական: Հարցվածների 12 տոկոսը դժվարացել է պատասխանել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման տվյալներ ներկայացրեց Արամ Նավասարդյանը:

Ընդ որում, պատասխանողների 59 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանի այս քայլը կնպաստի Սիրիայի քառամյա պատերազմի ավարտին, իսկ 22 տոկոսը, որ ոչ:

Սիրիայում տիրող իրավիճակի համար հարցված ՀՀ քաղաքացիների 52 տոկոսը պատասխանատու է համարում Միացյալ Նահանգներին, 23 տոկոսը` ահաբեկչական խմբավորումներին, 15 տոկոսը` Թուրքիային, ևս 15 տոկոսը` Սիրիայի իշխանություններին և նախագահ Բաշար ալ Ասադին, 8 տոկոսը` Սիրիայի ընդդիմությանը: 15 տոկոսը դժվարացել է նշել մեղավորների:

Իսկ Սիրիայում ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցության հիմնական նպատակը հարցման մասնակիցների 39 տոկոսը համարում է Արևելքում Ռուսաստանի ազդեցության ﬔծացումը, 21 տոկոսը` ԱՄՆ-ի ազդեցության ոլորտի նվազումը, մյուս 21 տոկոսը` Ռուսաստանի և ԱՄՆ‐ի ազդեցության շրջանակների բալանսավորումը և միայն 14 տոկոսն են կարծում, որ դա ուղղված է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանության պաշտպանմանը:  12 տոկոսի կարծիքով Ռուսաստանի նպատակն է այդ կերպ կարգավորել հարաբերությունները Արևմուտքի հետ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործողությունների ազդեցությանը Հայաստանի անվտանգության վրա, ապա հարցվածների կեսից ավելին` 55 տոկոս, հավատացած է, որ դրանք որևէ կերպ չեն անդրադառնա ՀՀ անվտանգության վրա: 17 տոկոսը կարծիք է հայտնել, որ դրա Ռուսաստանի գործողությունների հետևաքնով Սիրիայում հայկական համայնքը կհայտնվի ահաբեկիչների գործողությունների կիզակետում, իսկ 11 տոկոսը, որ կմեծացնի հավանականությունը ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օգտագործմանը՝ Սիրիայում տեղակայված ահաբեկչական կենտրոններին հարված հասցնելու համար: Իսկ 8 տոկոսը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ-ն կարող է դառնալ ահաբեկչական խմբավորումների թիրախ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]