Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արաս Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբի հետ, Յուրա Մովսիսյանը՝ անհատական ծրագրով

Արաս Օզբիլիսը մարզվել է ընդհանուր խմբի հետ, Յուրա Մովսիսյանը՝ անհատական ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սպարտակ»-ը Ռուսաստանի պրեմիեր լիգայի շրջանակներում Կազանի «Ռուբին»-ի հետ խաղին ընդառաջ հերթական մարզումն է անցկացրել ակումբի մարզաբազայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով նոր է ապաքինվել վնասվածքից, մարզվել է ընդհանուր խմբի հետ:

Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ հարձակվող Յուրա Մովսիսյանը, շարունակում է ապաքինվել վնասվածքից և մարզվել է անհատական ծրագրով: Անհատական ծրագրով է մարզվել նաև պաշտպան Եվգենի Մակեևը:

Ֆուտբոլիստները մարզման սկզբում կատարել են նախապատրաստական ու տեխնիկայի զարգացման վարժություններ, այնուհետև խաղադաշտի մի հատվածում ֆուտբոլ են խաղացել: Ընդհանուր մարզումը մեկ ժամից ավել է տևել:

Ռուսատանի պրեմիեր լիգայի 17-րտ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Կազանի «Ռուբին»-ի հետ: 16 տուրերից հետո մոսկովյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը՝ առաջատար ԲԿՄԱ-ին զիջելով 10 միավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]