Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Զինված հանցավոր խմբի ձերբակալված անդամներից մեկը հացադուլ է հայտարարել

Զինված հանցավոր խմբի ձերբակալված անդամներից մեկը հացադուլ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության դիտորդական խումբը նոյեմբերի 27-ին Երևանի ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) հանդիպել է նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ 9-րդ փողոցի դեպքերի հետ կապված 18 ձերբակալվածների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դիտորդական խմբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Տեղեկացնում ենք, որ 18 ձերբակալվածներից ոչ ոք գանգատներ չունեին թե՛ ՁՊՎ-ի պահման պայմաններից և թե՛ ՁՊՎ-ում ծառայություն իրականացնող ոստիկաններից: Բոլոր ձերբակալվածներն էլ հայտնեցին, որ սնունդ ընդունել են և ունեն փաստաբաններ:

Դիտորդական խմբի կողմից որոշ իրավունքների մասին տեղեկացվեց ձերբակալվածներին, որոնց մասին իրազեկված չէին:

Ձերբակալվածներից Գ. Ջ-ն հայտնեց, որ սնունդ չի ընդունում և հացադուլ է հայտարարել: Դիտորդական խումբը պարզեց, որ Գ.Ջ-ն հացադուլ հայտարարելու վերաբերյալ դիմում և պահանջ չի ներկայացրել: Դիտորդական խմբի կողմից Գ. Ջ-ին բացատրվեց, որ ՁՊՎ-ի վարչակազմին պետք է դիմում և պահանջ ներկայացնել հացադուլի վերաբերյալ: Դիտորդական խումբը միաժամանակ ցանկացավ պարզել հացադուլ հայտարարելու պահանջը, ձերբակալված Գ.Ջ-ն հայտնեց, որ դիմումը ներկայացնելուց առաջ պահանջը կհստակեցնի և կներկայացնի:

Միաժամանակ, Դիտորդական խումբը պարզեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելված էր թե՛ տեսակության և թե՛ հեռախոսազանգի իրավունքից օգտվելու իրավունքները:

Դիտորդական խումբը տվյալ ձերբակալվածներին ՁՊՎ-ում պահելու ընթացքում կպահի իր ուշադրության կենտրոնում և կփորձի տեղեկություններ հաղորդել»:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ 1981 թվականին ծնված, 1997 թվականից Իսպանիայի Թագավորությունում բնակվող և 2015 թվականի ապրիլից Երևան քաղաքում ժամանակավոր բնակություն հաստատած՝ ՀՀ քաղաքացի Արթուր Վալերիկի Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների, որից 5-ը՝ Երևան քաղաքի բնակիչներ, 7-ը՝ Շիրակի մարզի, 3-ը՝ Արմավիրի մարզի, 2-ը՝ Լոռու մարզի, 1-ը՝ Կոտայքի մարզի, 1-ը՝ Գեղարքունիքի մարզի և 1-ը՝ Սյունիքի մարզի բնակիչներ, այդ թվում՝ 4-ը կանայք են և 3-ը՝ Արցախի ազատամարտի մասնակիցներ: վերոհիշյալ հանցավոր նպատակների իրագործման համար՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի ձեռք է բերվել զենք և ռազմամթերք, որոնք պահել է Երևան քաղաքի Նորքի 9-րդ փողոց, 78-րդ տուն հասցեով նախապես այդ նպատակով վարձակալած առանձնատանը, որտեղ շուրջ մեկ ամիս խմբի անդամները կազմակերպել են հավաքներ և պլանավորել հանցավոր գործունեության ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]