Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին հատկացվել են նոր բնակարաններ

Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին հատկացվել են նոր բնակարաններ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային ճանաչված ու արդեն ապամոնտաժված շենքի  փաստացի բնակիչներին բնակարանների փոխհատուցման ծրագրով արդեն հատկացվել են նոր բնակարաններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է նույն շենքում փաստացի չբնակվող բնակիչների հետ:

Մինչ շենքի քանդումը այդ շենքում տվյալ քաղաքացիների փաստացի չբնակվելու փաստն ապացուցված է նախկինում արված գույքագրման արդյունքներով, ինչպես նաև քանդման պահին նրանց բացակայությամբ: Սակայն վերջիններս քաղաքապետարան էին ներկայացրել  վերաբնակեցման նպատակ հետապնդող փաստաթղթեր, որոնք թերի էին, ինչն էլ, ըստ բնակիչների, վերաբնակեցման ուշացման պատճառն էր:

Բնակիչների մի խումբը նրանք էին , ովքեր գույքագրումով չէին բնակվել, բայց առկա են եղել բնակության փաստեր, և ըստ այդմ էլ առաջիկայում նրանք կվերաբնակեցվեն: Բնակիչների մի հատվածի դեպքում տվյալ մասնաշենքը չի քանդվել, քանի որ չի 4-րդ կարգի վթարայնության աստիճան չի տրվել: Փոխարենը տրվել է  2 –րդ կարգի վթարայնություն, որի դեպքում բնակիչները չեն վերաբնակեցվում: Քաղաքապետարանը տվյալ քաղաքացիներին առաջարկել է աջակցություն`մասնաշենքում առկա թերությունները վերացնելու համար:

Բնակիչների մել այլ խումբ էլ հիմնավոր փաստաթղթեր չներկայացրած կամ այդպիսիք չունեցող քաղաքացիներն էին: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, լսելով կարծիքներն ու առաջարկությունները, հստակ բացատրել է, որ բնակարան հատկացնելու միակ նախապայմանը հիմնավոր փաստաթղթերն են առ այն, որ վերջիններս բնակվել են և շենքն ազատել են վթարայնության պատճառով:

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքը բնակեցվել էր 2005 թվականին և որպես վթարային գույքագրվել է 2012 թվականին: Բացի 4-րդ կարգի վթարային ճանաչված մասնաշենքից գույքագրման ժամանակ որևէ այլ հատվածում բնակության մասին վկայող որևէ փաստ չի եղել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]