Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանի գլխավոր եղեւնին գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում

Ռուսաստանի գլխավոր եղեւնին գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում ընտրել են այն եղեւնին, որն ամանորյա տոների ժամանակ կկանգնի Սոբոռնայա հրապարակում: Ծառը գտել են Մոսկվայի մարզի Իստրայի շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի նախագահի գործերի կառավարչությունը:    

Այնտեղ նշել են, որ եղեւնին համապատասխանում Է «կրեմլյան ստանդարտին». այն 100 տարեկան  Է, բարձրությունը՝ 30 մետր: Բացի այդ, ծառն աճում Է ճանապարհից ոչ հեռու, անպես որ հեշտ կլինի տեղափոխել Մոսկվա:

Տեղափոխման գործողությունը կտեւի մի քանի օր: Եղեւնին կհատեն դեկտեմբերի 16-ին, հաջորդ օրը կհատկացվի դրա փաթեթավորմանն ու ավտոհարթակի վրա տեղավորելուն, իսկ դեկտեմբերի 18-ին այն կկանգնեցվի Կրեմլի Սոբոռնայա հրապարակում: Դրանից հետո կպահանջվի եւս երկու օր՝ 30-մետրանոց ծառը զարդարելու համար:

 

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]