Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ամերիաբանկ»-ը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր FMO-ի և OeEB-ի հետ

«Ամերիաբանկ»-ը ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր 
FMO-ի և OeEB-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ն ստորագրել է 25 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկային պայմանագիր Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) և Ավստրիական զարգացման բանկի (OeEB) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, վարկն ուղղվելու է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը:

Հայաստանի տնտեսության զարգացման ու կայունության համար փոքր և միջին բիզնեսը մեծ նշանակություն ունի, այն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 40%-ը: Այս երկարաժամկետ ֆինանսավորումը կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը ներքին և արտաքին շուկաներում:

Վերականգնվող էներգետիկային ուղղված ֆինանսավորումը խթան կհանդիսանա այդ ոլորտի կայուն զարգացման ամրապնդման, էներգախնայողության ապահովման համար ինչպես ձեռնարկությունների, այնպես էլ բնակչության շրջանում:

«Ամերիաբանկ»-ը, ընդլայնելով համագործակցությունը միջազգային հեղինակավոր կառույցների հետ, արդյունավետ համագործակցության արդյունքում ներգրավել է 345 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով ֆինանսական միջոցներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]