Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականներն առաջին անգամ ստացել են Երկրի վիթխարի սառցադաշտերի շարժման տեսագրությունը

Գիտնականներն առաջին անգամ ստացել են Երկրի վիթխարի սառցադաշտերի շարժման 
տեսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սառցագետներն առաջին անգամ ստացել են Երկրի խոշորագույն լեռնային համակարգերից մեկի՝ Կարակորումի սառցադաշտերի շարժման տեսագրությունը: Այն արվել Է 25-ամյա ուղեծրային դիտարկումների շնորհիվ: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են The Cryosphere հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդվում Է Եվրոպայի տիեզերական գործակալության (ԵՏԳ) կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

1990-ից մինչեւ 2015 թվականն ընկած ժամանակաշրջանում գիտնականները Կարակորումի չորս կենտրոնական տարածաշրջանները դիտարկել են երեք LandSat արբանյակների միջոցով: Այդ լուսանկարները եղել են ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության կայքում: Ներկայացված տեսագրության մեջ, որը մոնտաժված Է բազմաթիվ լուսանկարներից, սառցադաշտերի շարժումն արագացված Է 800 միլիոն անգամ:    

Կարակորումը գտնվում Է Հիմալայների արեւմտյան շղթայի  հյուսիս - արեւմուտքում: Այն ամենաբարձր լեռնային համակարգերից մեկն Է Երկրի վրա: Այնտեղ Է գտնվում աշխարհի՝ բարձրությամբ երկրորդ (Ջոմոլունգմայից հետո) լեռը՝ Դափսանգը (8611 մետր):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]