Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սիրիայի ԱԳ նախարարը ռուսական ինքնաթիռի վրա գրոհն ագրեսիայի աննախադեպ գործողություն Է համարել

Սիրիայի ԱԳ նախարարը ռուսական ինքնաթիռի վրա գրոհն ագրեսիայի աննախադեպ 
գործողություն Է համարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ինքնաթիռի վրա Թուրքայի օդուժի գրոհը ագրեսիայի աննախադեպ գործողություն Է. Սիրիան ցավակցում Է զոհված զինծառայողների ընտանիքներին: Այդ մասին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ցանկանում եմ ցավակցությունս փոխանցել այն զինծառայողների ընտանիքներին, որոնք զոհվեցին Թուրքիայի կողմից ագրեսիայի աննախադեպ, սադրիչ գործողության հետեւանքով»,-ասել Է Մուալեմը:

Նրա խոսքով՝ Սիրիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության աննախադեպ մակարդակի: «Մենք այժմ Սիրիայի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության աննախադեպ փուլում ենք»,-ասել Է նա:

«Կարող եմ հավաստել, որ ՌԴ-ի օդատիեզերական ուժերի ջանքերի եւ օգնության շնորհիվ սիրիական բանակը կարողացավ մարտադաշտում զգալի առաջխաղացման հասնել բազմաթիվ ուղղություններով, - ասել Է նա: - ՌԴ-ի օդատիեզերական ուժերին կարճ ժամանակում հաջողվեց հարյուր անգամ ավելի շատ բանի հասնել, քան ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող կոալիցիային, որի գործողությունների միակ արդյունքը դարձավ մեր երկրում «Իսլամական պետության» տարածումը»:

 

Լուսանկարը` ТАСС


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]