Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է երկու թուրք լրագրողի ձերբակալությունը

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը քննադատել է երկու թուրք լրագրողի ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը խստորեն դատապարտել է երկու թուրք լրագրողների՝ Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Մենք բավականին մտահոգ ենք Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության և հերթական լրատվամիջոցի նկատմամբ կիրառվող բռնության առնչությամբ: Հուսով ենք, որ թուրքական դատարանը և իշխանությունները երկրի Սահմանադրությամբ նախատեսվող մամուլի ազատության հիմնարար սկզբունքը երաշխիքի տակ կառնեն»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Թուրքիայում ձերբակալել են «Հանրապետություն» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին՝ «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութի համար: Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանը ներգրավվածության և լրտեսության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]