1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիթնի Սփիրսը կուլբիտ է ցուցադրել

Բրիթնի Սփիրսը կուլբիտ է ցուցադրել

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր Instagram-ում հրապարակել Է կարճ տեսահոլովակ, որում նա կուլբիտ Է անում՝ շրջադարձ առաջ գլխի վրայով՝ հենվելով ձեռքերին: Տեսագրությունն արվել Է տնային պայմաններում, հետին ֆոնին երեւում են երեխաները:   

«Գուցե, նա նման Է մայրիկին»,- ստորագրել Է տեսագրությունը Սփիրսը: Նախորդ անգամ նա հրապարակել Էր տեսագրություն, որտեղ նման շրջադարձ, միայն դեպի հետ, կատարում Է նրա որդիներից մեկը (երգչուհին երկու երեխա ունի՝ Շոնը եւ Ջեյդենը):     

Սփիրսի առաջին ալբոմը՝ Baby One More Time-ը, լույս Է տեսել, երբ նա 18 տարեկան Էր, եւ անմիջապես զբաղեցրել Է չարտերի առաջին հորիզոնականները: Երգչուհուն սկսել են անվանել նոր Մադոննա: Oops!… I Did It Again երկրորդ սկավառակը, որը լույս Է տեսել մեկ տարի հետո, ամրապնդել Է նրա այդ կարգավիճակը:

Toxic սինգլի համար կատարողն ստացել Է «Գրեմմիի» իր առաջին արձանիկը: Այսօրվա դրությամբ Սփիրսն ամբողջ աշխարհում  վաճառել Է իր ալբոմների ավելի քան 100 միլիոն պատճեն, իսկ սինգլների հետ մեկտեղ՝ ավելի քան 200 միլիոն սկավառակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]