Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միշել Լեգրանի և նրա ընկերների ստեղծած ձայնասկավառակը հասանելի է երաժշտասերներին

Միշել Լեգրանի և նրա ընկերների ստեղծած ձայնասկավառակը հասանելի է երաժշտասերներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի և հանրաճանաչ այլ աստղերի մասնակցությամբ թողարկված նոր ձայնասկավառակը հասանելի է հանրությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Michel Legrand & ses amis» («Միշել Լեգրանը և նրա ընկերները») CD-ն վաճառքում է նոյեմբերի 27-ից:

«Մեծ հաճույքով մենք հայտնում ենք, որ «Michel Legrand & ses amis» ալբոմն այժմ հասանելի է»,-իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Միշել Լեգրանը: CD-ի ստեղծմանը մասնակցել են ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը, ինչպես նաև մի շարք ֆրանսիացի արտիստներ:

«Ես այս աշխատանքն արել եմ մեծ հաճույքով»,-ֆրանսիական TF1 ալիքին տված հարցազրույցում ասել է Միշել Լեգրանը:  

Ալբոմում Շառլ Ազնավուրը կատարում է Les Moulins de mon coeur, հեղինակ-կատարող, կիթառահար Թոմա Դյուտրոնը` Alcatraz, երգչուհի Maurane-ը` L’adieu, ֆրանսիացի երգիչ Վենսան Նիքլոն` Un parfum de fin du monde ստեղծագործությունները: Ձայնասկավառակում երգեր են կատարում նաև Հելեն Սեգարան, Քրիստոֆ Վիլեմը, Chico & The Gypsies երաժշտական խումբը և այլք: Նրանց նվագակցել է Միշել Լեգրանը: Ձայնասկավառակը թողարկել է Sony Music-ը:

Michel Legrand & Charles Aznavour - Les moulins de mon coeur (...

Michel Legrand & Charles Aznavour - Les moulins de mon coeurExtrait de Michel Legrand & ses amisSortie le 27 novembreMichel Legrand réunit les plus grands artistes français autour de ses chansons et de son piano : Vincent Niclo, Muriel Robin, Thomas Dutronc, Maurane, Charles Aznavour, Hélène Ségara, Laurent Gerra, MarioPelchat et Emilie-Claire Barlow, Brigitte, Lambert Wilson, Christophe Willem, Chico & The Gypsies.

Posted by HAY prod on 26 ноября 2015 г.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]