Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՊՀ դիտորդները հանրաքվեին ընդառաջ սկսել են իրենց առաքելությունը Հայաստանում

ԱՊՀ դիտորդները հանրաքվեին ընդառաջ սկսել են իրենց առաքելությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախապատրաստման և իրականացման գործընթացին հետևելու համար ԱՊՀ դիտորդական առաքելությունը ժամանել է   Հայաստան և անցել իր գործառույթների կատարմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նոյեմբերի 26-ին դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան  հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրաքվեին միջազգային կազմակերպությունների մասնակցության, դրա նախապատրաստման և իրականացման հետ կապված հարցեր: Սլոբոդան ընդգծել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելության խնդիրն է նպաստել ազատ և ժողովրդավարական հանրաքվեի անցկացմանը, որը հանդիսանում է պետության ներքին խնդիրը:

ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները նոյեմբերի 27-ին հանդիպում են ունեցել նաև ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Հանդիպման ընթացքում ԱՊՀ դիտորդները մանրամասն տեղեկություններ են ստացել տեղամասային հանրաքվեի  ընտրատարածքների ձևավորման և դրանց անդամներին պատրաստելուն ուղղված ԿԸՀ գործունեության մասին: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նաև դիտորդներին ներկայացրել է հանձնաժողովում ստացվող դիմումները և հայտարարություններն ու դրանց ուսումնասիրության արդյունքները:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան իր հերթին ներկայացրել է առաքելության աշխատանքի կարգն ու սկզբունքները: Առաքելությունը կիրականացնի դիտարկում քաղաքական չեզոքության դիրքերից, անկախ և ինքնուրույն՝ հետևելով հյուրընկալող երկրի օրենքներին: Առաքելությունը կշարունակի դիտարկել հանրաքվեի նախապատրաստման և անցկացման գործընթացին ու հետագայում ևս կտեղեկացնի իր գործունեության մասին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]