Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշտարակում բացվել է քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության շենքը

Աշտարակում բացվել է քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության շենքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարչական շենքի բացումը, որին մասնակցել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշխատասենյակներն ապահովված են գույքով, անհրաժեշտ տեխնիկայով, գործում է լոկալ ջեռուցման համակարգ: Քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը շարունակական գործընթաց է, որն ինքնանպատակ չէ և ոչ էլ գերնպատակ։

«Աշխատանքային պայմանների բարելավումը մեր հիմնական նպատակը չէ, այլ այն միջոց է, ներդրում՝ բարելավելու քննության որակը, բարձրացնելու արդյունավետությունը»,- ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը` կարևորելով քննիչների կողմից օրինականության պահպանումն ու մարդու իրավունքների հարգումը, միջազգային ճանաչում ստացած նորմերի անշեղ կիրառումը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով, Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանը, ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Կարապետյանը և ՀԿԳ քննիչ Բենիկ Սարգսյանը պարգևատրվել են աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 4 հասցեում գտնվող 268.7 քմ մակերեսով տարածքը ՀՀ քննչական կոմիտեին է ամրացվել ՀՀ կառավարության՝ 2014թ.-ի դեկտեմբերի 04-ի թիվ 1353-Ա որոշմամբ։ 2015թ-ի օգոստոսին վերանորոգվել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 4 հասցեում գտնվող վարչական շենքը, և ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունն իր աշխատանքները կազմակերպում է վերոնշյալ վարչական շենքում: Վերանորոգման  աշխատանքներն իրականացվել են 2015 թվականին, որի արդյունքում նախատեսվել են աշխատասենյակներ ինչպես քննիչների, այնպես էլ առանձին սենյակներ իրեղեն ապացույցների պահպանման, արխիվի, անչափահասների հարցաքննության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]