Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

«Բանանց»-ը ևս հրաժարվել է Թուրքիա մեկնելուց

«Բանանց»-ը ևս հրաժարվել է Թուրքիա մեկնելուց

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա ձմեռային դադարի ընթացքում Երևանի «Բանանցը» մարզական հավաքներ չի անցկացնի Թուրքիայի տարածքում, ինչպես եղել է նախորդ տարիներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: Ներկայումս «Բանանցի» ղեկավարությունը նոր տարբերակներ է փնտրում հավաքի անցկացման համար: Դիտարկվում են հավաքներն այլ երկրներում անցկացնելու հնարավորությունները: Հնարավոր տարբերակներից է Սոչին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին «Բանանցը» 2015թ. վերջին հանդիպումն է անցկացնելու Հայաստանի առաջնությունում: Առաջնությունը վերսկսվելու է 2016թ. մարտի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]