Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դադարեցրել են Սիրիայի վրայով թռիչքները

Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դադարեցրել են Սիրիայի վրայով թռիչքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները դադարեցրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի գործողության շրջանակում Սիրիայի վրայով թռիչքները, եւ այդ որոշումն ընդունվել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի հետ միջադեպից հետո, որը Սիրիայի տարածքում խոցվել էր թուրքական F-16 ռազմական ինքնաթիռից արձակված «երկինք-երկինք» տեսակի հրթիռով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Սիրիայի օդային տարածքում թուրքական մարտական ինքնաթիռ խոցվի Ռուսատանի կողմից այնտեղ տեղակայված C-400 համակարգի կողմից, ապա Անկարան դա կգնահատի որպես ագրեսիայի ակտ:

«Անկասկած, դա դիտվելու է որպես մեր ինքնաիշխանության եւ այն պաշպանելու դեմ մեր իրավունքը խախտելու գործողություն եւ Թուրքիային կստիպի համապատասխան միջոցներ ձեռնարկել», -ասել էր Էրդողանը:

Հարցազրույցում Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Անկարան անհրաժեշտ չի գտնում ներողություն խնդրել խոցված ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի համար, այլ հակառակը, գտնում է, որ ներողություն պետք է խնդրի «այն կողմը, որը խախտել է Թուրքիայի օդային տարածքը»:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ  երեքշաբթի ռուսաստանյան Սու-24 ռմաբկոծիչը սիրիական օդում խոցվել էր թուրքական F-16-ից արձակված «երկինք-երկինք» տեսակի հրթիռով եւ ընկել Սիրիայում Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահը դա անվանել է «հարված թիկունքից» ահաբեկիչների մեղսակիցների կողմից: ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածային ավիացիայի բոլոր գործողությունները Սիրիայում այժմ իրականացվելու են պաշտպանության տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]