Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն ի պատասխան Սու-24-ի դեմ գրոհի դադարեցնում Է մասնակցությունը BLACKSEAFOR-ի զորավարժություններին

ՌԴ-ն ի պատասխան Սու-24-ի դեմ գրոհի դադարեցնում Է մասնակցությունը BLACKSEAFOR-ի 
զորավարժություններին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ի պատասխան թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սու24Մ-ի դեմ գրոհի անորոշ ժամանակով դադարեցրել Է իր մասնակցությունը Սեւծովյան օպերատիվ փոխգործակցության ռազմածովային խմբի՝ BLACKSEAFOR-ի զինավարժանքներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար ծովակալ Վլադիմիր Կոմոեդովը, որն ավելի վաղ եղել Է Սեւծովյան նավատորմի հրամանատարը:   

«Ռազմական գծով Թուրքիայի հետ շփումների դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության որոշմանը համապատասխան՝ դադարեցված Է մեր Սեւծովյան նավատորմի մասնակցությունը BLACKSEAFOR-ի զինավարժանքներին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

«Նաեւ Թուրքիայից հետ Է կանչվել Ռուսաստանի ռազմածովային նավատոմի ներկայացուցիչը, որն զբաղվում Էր Սեւծովյան նավատորմի եւ Թուրքիայի ռազմածովային ուժերի գործողությունների համակարգմամբ,- հիշեցրել Է Կոմեդովը:- Նա  արդեն վերադարձել Է հայրենիք»:   

Սեւծովյան օպերատիվ փոխգործակցության ռազմածովային խումբը՝ BLACKSEAFOR-ը, ստեղծվել Է 2001 թվականին: Դրա կազմի մեջ են մտել Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան եւ Վրաստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]