1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Հանգստյան օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 2-ի գիշերը, նոյեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3, 29-ի և դեկտեմբերի 2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 28-29-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը և դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում է անձրև, 28-29-ին, 2-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 28-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, նոյեմբերի 29-ին` +10, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին` +12, դեկտեմբերի 2-ին` +10 աստիճան:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]