Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԱԾ-ն պարզում է հանցախմբի ֆինանասավորման աղբյուրն ու կապը «Իսլամական պետության» հետ

ՀՀ ԱԱԾ-ն պարզում է հանցախմբի ֆինանասավորման աղբյուրն ու կապը 
«Իսլամական պետության» հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը փորձում է պարզել, թե նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատանը հայտնաբերված զինված հանցավոր խմբավորումը որտեղից է ստացել ֆինանսավորում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանն ասաց, որ նախաքննությամբ պարզվել է, որ տասնյակ հազարավոր դոլարներ կազմող գումարները հանցավոր խմբին տրվել է Հայաստանում: «Սակայն ծագման աղբյուրը անհայտ է, եւ մենք այժմ աշխատանք ենք կատարում պարզելու աղբյուրը»,- ասաց Համբարձումյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ հանցավոր խմբի անդամները կապ են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, Միքայել Համբարձումյանն ասաց, որ ներկա դրությամբ հայտնի է, որ հանցավոր խմբավորման անդամներից մեկը` Արթուր Վարդանյանը, եղել է Սիրիայի տարածքում եւ այժմ այդ վարկածը քննության է առնվելու: «Մենք համապատասխան աշխատանք ենք կատարելու այդ առումով: Համապատասխան հարցումներ եւ աշխատանք կկատարենք` պարզելու, թե իրենք կոնկրետ ինչ գործողություն են իրականացրել արտասահմանում, ինչ կապեր ունեն եւ արդյո՞ք մեզ հայտնի կազմակերպությունները որեւէ առնչություն ունեն դեպքի հետ, թե ոչ»,-  ասաց Միքայել Համբարձումյանը:

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված  խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝  այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում  հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ,  փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]