Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով փոփոխությունների է ենթարկվելու ընթերակայի ինստիտուտը

ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով փոփոխությունների է ենթարկվելու
ընթերակայի ինստիտուտը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության քրեական և քրեադատավարական օրենսգրքերի փոփոխությունների նախագծում որոշակի փոփոխություններ են մտցվել ընթերակայի ինստիտուտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

«Ինչ է իրենից ենթադրում ընթերակայի ինստիտուտը` պետությունն առանց որևէ փոխհատուցման և համաձայնության սկզբունքների օգտագործում է որևէ անձի ժամանակը:  Այդ պատճառով `քաղաքացիների շրջանում իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը զուգահեռ պակասում է քննչական գործողությունների իրականացման պատշաճ ընթացակարգի նկատմամբ հավատը»,-շեշտեց նա:

Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ հաշվի առնելով ընթերակայի ինստիտուտի կիրառման պրակտիկայում վերը նշված խնդիրները, ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների պրակտիկայում որոշակի փոփոխություններ են մտցվել: «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում մենք ընթարակայի մասնակցությունը որպես երաշխիք դարձրել ենք այլընտրանքային` տեսաձայնագրմամբ: Իհարկե` կլինեն դեպքեր, երբ քննչական գործողություններում ընթերականերին հնարավոր չի լինի փոխարինել (օրինակ` խուզարկության դեպքերում)»,-պարզաբանեց Մելիքյանը` հավելելով, որ իր պատկերացմամբ կան քննչական գործողություններ, որոնց ընթացքում լրացուցիչ երաշխիքների (ընթերակաների մասնակցության) անհրաժեշտություն չկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]